Նախագծում

Viber +7 980 527 01 77

 Ի՞նչ է իրենից ներկայացնում կայքի նախագծումը:

   Կայքի նախագծումը բազմաբնույթ աշխատանք է, որը նախագծողից պահանջում է հաշվի առնել միանգամից մի քանի չափանիշներ՝ արտաքին տեսք (դիզայն),  ղեկավարման հարմարություն, էջերի ներբեռնման արագություն և այլն: Ոչ պակաս կարևոր դեր է ունենում հենց ինքը պատվիրատուն՝ կայքը պատվիրելիս, քանի որ ցանկացած պատվիրատու պետք է կարողանա  հստակ ներկայացնել, թե ինչ սպասելիքներ է նա ակնկալում իր ապագա կայքից. արդյո՞ք իր բիզնեսն զգում է կորպորատիվ կայքի կարիք, թէ՞ կարելի պատվիրել պարզապես այցեքարտային տարբերակ (сайт-визитка). արժե՞ արդյոք պատվիրել օնլայն խանութ ընդհամենը մի քանի ապրանք վաճառելու համար, թէ՞ կարելի է գտնել կայքի ավելի պարզ և էժան լուծումներ: Նմանատիպ նախադրյալնեը միշտ էլ կարևոր նշանակություն են ունենում կայքի պատրաստման ժամանակի, արժեքի և այլ պարամետրերի համար:

Մենք առաջարկում ենք այցեքարտային, կորպորատիվ և բլոգային կայքեր: Ստորև ներկայացնում ենք դրանց տարբերութունը.

 

Այցեքարտային կայքեր

 

 Կայքերի պատրաստում

    Այցեքարտային են կոչվում կայքերն, իրենցում պարունակվող ինֆորմացիայի հակիրճ լինելու պատճառով: Այնտեղ ներկայացվում են տեղեկություններ միայն ամենակարևորի մասին: Նման կայքերը որպես կանոն առանձնանում են իրենց արտաքին տեսքի պարզությամբ, ունենում են քիչ ֆունկցիոնալ հնարավորություններ, բաղկացած են  լինում 1 կամ մի քանի էջերից (էջերի քանակը հարաբերական է յուրաքանչյուր կազմակերպւթյան համար):

Եթե դուք ներկայացնում էք մինչև մեկ կամ երկու ծառայություններ, չունեք մեծ քանակով ներկայացվող լուսանկարներ և այլ նյութեր, ապա այցեքարտային կայքերը Ձեզ համար են:

 

 

Կորպորատիվ կայքեր

 

 

    Կորպորատիվ կայքերն ի տարբերություն այցեքարտայինի պարունակում են իհարկե շատ ավելի ծավալուն ինֆորմացիա տվյալ կազմակերպւթյան մասին: Նրանցում կարող են առկա լինել ֆոտո և վիոդեոշարք, ինֆորմացիոն բլոկներ (տարադրամի փոխարժեք, եղանակի տեսություն, հոդվածների ընտրանի և այլն), ինչպես նաև այլ ֆունկցիոնալ հնարավորթյուններ:

Եթե Դուք ներկայացնում էք մեծ կազմակերպություն, կամ մի քանի ծառայություններ, ցանկանում էք Ձեր աշխատանքները  ներկայացնել ֆոտոշարքով կամ այլ տարբերակրով՝ ապա կորպորատիվ կայքերը նախատեսված են հենց Ձեզ համար:

 

 

Բլոգային կայքեր

 

 Կայքերի պատրաստում

Բլոգային կայքերն իրենց բնույթով ավելի շատ հիշեցնում են կորպորատիվ կայքերի, պարզապես նրանք ավելի շատ հարմարեցված են հաճախակի նյութեր հրապարակելու և նրանց հետ աշխատելու համար: Նրանք, ինչպես և կորպորատիվ կայքերը կարող են ունենալ բազմաթիվ էջեր և ֆունկցիոնալ հնարավորություններ: Նման կայքերը շատ հարմար են, սեփական բլոգներ վարելու կամ էլ քաղաքային կայքերի համար:

Եթե դուք լրագրող էք, կամ միշտ երազել էք ստեղծել Ձեր սեփական բլոգը և համացանցում հրապարակել տարատեսակ հետաքրքիր նյութեր՝ ապա մի հապաղեք, պատվիրեք Ձեր բլոգը և սկսեք զբաղվել ձեր սիրած աշխատանքով: