Առաջխաղացում

Viber +7 980 527 01 77

   Ի՞նչ է առաջխաղացումը կայքերի համար

   Եկեք հասկանանք, թէ ի՞նչ է առաջխաղացումը (раскрутка, SEO-search engine optimization) կայքերի համար և որքանով է այն անհրաժեշտ:

Աշխարհում գրեթե բոլոր կայքերն ստեղծված են գովազդելու որևէ կազմակերպություն, մատուցվող ծառայություն, կամ էլ ուղղակիորեն կամ կողմնակիորեն գումար վաստակելու համար տվյալ կայքի միջոցով: Գումար վաստակելու շարժիչ ուժը դա գնորդն է, տվյալ պարագայում համացանցից  օգտվող անձը, որը կարող է տեղեկանալ ձեր ծառայությունների մասին հենց համացանցից: Սակայն պետք է գիտակցել, որ այն գործունեությունը, որը վարում էք դուք, կարող են ունենալ նաև ուրիշները, և նրանք ևս հոգ են տարել իրենց բիզնեսի մասին և պատվիրել են կայք: Հետևաբար նմանատիպ կայքերն ինտերնետում կարող են լինել հարյուրավոր նույնիսկ հազարավոր: Եվ ուրեմն որոնողական համակարգերում (Google, Яндекс) իֆորմացիա փնտրելիս կայքերի մեջ առաջանում է մրցակցություն, թէ առաջինը ո՞ր կայքերը կցուցադրվեն որոնողի էկրանին: Հենց այստեղ էլ առաջ է գալիս կայքի առաջխաղացման անհրաժեշտությունը համացանցում:

 Որոնողական համակարգերը պարունակում են կայքերի հասցեների հսկայական բազա, որն ամենևին էլ չի դասակարգվում ոչ ըստ կայքերի ստեղծման ամսաթվի և ոչ էլ ըստ այբբենական կարգի: Որոնողական համակարգերը կայքերը դասակարգում են ըստ որոշակի ցուցանիշների, որտեղ հաշվի են առնվում կայքի տարիքը,հաճախորդների քանակը, կայքի էջերի բեռնման արագությունը, համացանցում նմաատիպ կայքերի մրցունակությունը և այլ: Կայքերի առաջխաղացման թեման բավականին ծավալուն է և ցավոք հնարավոր չէ ողջ ինֆորմացիան զետեղել մեկ էջի վրա: Ավելի մանրամասն այս թեմայի շուրջ կարող էք տեղեկանալ տվյալ ծառայությունը պատվիրելիս:

Վստահելով մեզ ձեր կայքի առաջխաղացման գործը, դուք կգրավեք ձեր ամուր դիրքերը որոնողական կայքերում (Google, Яндекс):