Եկեք հասկանանք, թէ ի՞նչ է առաջխաղացումը (раскрутка, SEO-search engine optimization) կայքերի համար և որքանով է այն անհրաժեշտ:

Աշխարհում գրեթե բոլոր կայքերն ստեղծված են գովազդելու որևէ կազմակերպություն, մատուցվող ծառայություն, կամ էլ ուղղակիորեն գումար վաստակելու համար տվյալ կայքի միջոցով: Հասկանալի է, որ առաջին հերթին անհրաժեշտ է ինֆորմացիան հասցնել գնորդին, տվյալ պարագայում՝ համացանցից  օգտվող անձին, որը կարող է տեղեկանալ ձեր ծառայությունների մասին հենց համացանցից: Սակայն պետք է գիտակցել, որ այն գործունեությունը, որը վարում էք դուք, կարող են ունենալ նաև ուրիշները, և նրանք ևս հոգ են տարել իրենց բիզնեսի մասին և պատվիրել են կայք: Հետևաբար նմանատիպ կայքերն ինտերնետում կարող են լինել հարյուրավոր նույնիսկ հազարավոր: Եվ ուրեմն, որոնողական համակարգերում (Google, Яндекс) իֆորմացիա փնտրելիս, կայքերի մեջ առաջանում է մրցակցություն, թէ առաջինը ո՞ր կայքերը կցուցադրվեն որոնողի էկրանին: Հենց այստեղ էլ առաջ է գալիս կայքի առաջխաղացման անհրաժեշտությունը համացանցում:

 Որոնողական համակարգերը պարունակում են կայքերի հասցեների հսկայական բազա, որտեղ կայքերը դասակարգված են ըստ որոշակի չափանիշների: Այստեղ հաշվի են առնվում կայքի տարիքը,հաճախորդների քանակը, կոդավորման կազմությունը, կայքի էջերի բեռնման արագությունը, համացանցում նմաատիպ կայքերի քանակությունը և այլ: Կայքերի առաջխաղացման թեման բավականին ծավալուն է և ցավոք հնարավոր չէ ողջ ինֆորմացիան զետեղել մեկ էջի վրա: Ավելի մանրամասն այս թեմայի շուրջ կարող էք տեղեկանալ տվյալ ծառայությունը պատվիրելիս:

Ծանոթացեք նաև մեր մյուս ծառայություններին՝

ՆախագծումՍպասարկում

    

    

Վստահելով մեզ ձեր կայքի առաջխաղացման գործը, դուք կգրավեք ձեր ամուր դիրքերը որոնողական կայքերում (Google, Яндекс):