Վաղուց արդեն գաղտնիք չէ,որ համացանցը համարվում է գովազդի տարածման լավագույն միջոցներից մեկը:Գովազդել համացանցում կարելի է տարբեր կերպով (տեղադրել հայտարարություններ պորտալներում,սոց.ցանցերում և այլն): Բայց համաձայնեք, որ ավելի հզոր ազդեցություն կունենա,երբ հաճախորդին ցուցադրեք ձեր սեփական կայքը: Քանի, որ.
1. Նախ կայքն ունի ավելի լայն հնարավարորություններ, քան սոց.ցանցերի տրամդրած որևէ անձնական էջ կամ խումբ: Նրանում կարելի է անհամեմատ ավելի շատ ինֆորմացիա և ֆունկցիոանալ հնարավորություններ ստեղծել: 2.Ավելի էֆեկտիվ է գովազդել կայք (կամ որևէ հայտարարություն՝ կայքի հղումով), որտեղ կենտրոնացված է նաև ողջ ինֆորմացիան Ձեր կազմակերպության վերաբերյալ, քան ընդհամենը միայն հայտարարություն առանց հղումի: >>> Կարդալ շարունակությունը
Կայքերի ստեղծումը բազմաբնույթ աշխատանք է, որը հեղինակից պահանջում է հաշվի առնել միանգամից մի քանի չափանիշներ՝ արտաքին տեսք (դիզայն), ղեկավարման հարմարություն, էջերի ներբեռնման արագություն և այլն: Ոչ պակաս կարևոր դեր է ունենում հենց ինքը պատվիրատուն՝ կայքը պատվիրելիս, քանի որ ցանկացած պատվիրատու պետք է կարողանա հստակ ներկայացնել, թե ինչ սպասելիքներ է նա ակնկալում իր ապագա կայքից. արդյո՞ք իր բիզնեսն զգում է կորպորատիվ կայքի կարիք, թէ՞ կարելի պատվիրել պարզապես այցեքարտային տարբերակ (сайт-визитка). արժե՞ արդյոք պատվիրել օնլայն խանութ ընդհամենը մի քանի ապրանք վաճառելու համար, թէ՞ կարելի է գտնել կայքի ավելի պարզ և էժան լուծումներ: Նմանատիպ նախադրյալնեը միշտ էլ կարևոր նշանակություն են ունենում կայքի պատրաստման ժամանակի, արժեքի և այլ պարամետրերի համար:
Իմանալ ավելինԳործընթաց, որի արդյունքում ձեր կայքը հայտնվում է որոնողական համակարգերում:
Ստորև ներկայացնում ենք մեր աշխատանքներից մի քանիսը:
Միասին որոշում ենք Ձեր ապագա կայքի տեսակը (այցեքարտային կամ կորպորատիվ) և անունը (դոմենը)
Դուք կատարում էք վճարում դոմենի և հոստինգի ձեռքբերման համար (որոնց գները սահմանում են համապասխան կազմակերպությունները):
Սկսվում են Ձեր կայքի առաջին աշխատանքները և մեկ-երկու շաբաթ անց ներկայացվում Ձեր ուշադրությանը:
Ձեր կողմից կատարվում է կանխավճար գումարի 50%-ի չափով, որից հետո կայքի պատրաստման աշխատանքները շարունակվում են:
Աշխատանքների ավարտից հետո 10 օրվա ընթացքում պատվիրատուն պարտավորվում է վճարելի գումարի մնացյալ մասը:
Բոլոր պատվիրատուներին տրվում է օգտագործման ձեռնարկ (էլեկտրոնային տարբերակ)